Ուիլյամ Սալիբա․ «Այո, միշտ էլ կասկածներ ունեցել եմ»

Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան պատմել է իր կարիերայի դժվար փուլերի և դրանց հաղթահարման մասին։

«Այո, միշտ էլ կասկածներ ունեցել եմ։ Երբ 2020 թվականին միացա «Արսենալին» և վեց ամիս առանց խաղաժամանակի մնացի, ապա վարձավճարով հեռացա, մտքումս անցնում էր, որ գուցե երբեք այստեղ չխաղամ։ Բայց ինքս ինձ ասացի, որ չեմ կարող հեռանալ առանց պայքարելու։ Ես չհանձնվեցի․ վարձավճարով գնացի, խաղալով փորձ ձեռք բերեցի, վերադարձա և սկսեցի հանդես գալ գրեթե բոլոր հանդիպումներում։ Հպարտ եմ, որ երբեք չեմ հանձնվել», — նշել է ֆրանսիացին։

Սալիբայի պայմանագրի երկարաձգման մասին լոնդոնյան ակումբը հայտարարել է երեքշաբթի օրը։