Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) այս փուլում չի դիտարկում Իսրայելի որակազրկման հարցը, գրում է The Times-ը։
Ըստ աղբյուրի՝ ՈՒԵՖԱ-ն որոշել է ժամանակավորապես դադարեցնել այդ հարցի շուրջ քվեարկությունը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է խաղաղության նոր նախաձեռնություն։
Նշվում է, որ Կատարը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Հորդանանը, ԱՄԷ-ն, Պակիստանը, Ինդոնեզիան և Թուրքիան պատրաստակամություն են հայտնել միանալ իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծմանը նպաստող քայլերին։
ՈՒԵՖԱ-ի ղեկավարության կարծիքով՝ ներկայումս անհարմար ժամանակ է Իսրայելին որակազրկելու որոշում կայացնելու համար։ Այնուամենայնիվ, չի բացառվում, որ կազմակերպությունը կրկին վերադառնա այդ հարցին, եթե Իսրայելը չդադարեցնի ռազմական գործողությունները։