Ստամբուլի «Գալաթասարայի» մամուլի ծառայությունը խաղից հետո կատակով արձագանքել է «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպմանը՝ վերաշարադրելով «կարմիրների» հայտնի You’ll Never Walk Alone («Դու երբեք մենակ չես քայլի») հիմնը։
Խաղը կայացել է «ՌԱՄՍ Պարկ» մարզադաշտում, մրցավարել է Կլեման Տյուրպենը, և այն ավարտվել է տանտերերի՝ «Գալաթասարայի» հաղթանակով՝ 1:0։
Թուրքական ակումբի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում գրել է․ «Դու երբեք մենակ չես քայլի, բայց երբեմն կարող ես հեռանալ առանց միավորների»։