La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ «Ռոման» հետաքրքրված է «Լիլի» կիսապաշտպան Հակոն Հարալդսոնի ծառայություններով։
Աղբյուրի համաձայն՝ հռոմեական ակումբի սկաուտները կգնահատեն 22-ամյա իսլանդացուն հոկտեմբերի 2-ին «Ռոմայի» և «Լիլի» միջև կայանալիք Եվրոպա Լիգայի խաղի ժամանակ։
Հարալդսոնը համարվում է «Ռոմայի» հավանական տրանսֆերային թիրախը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Կիսապաշտպանը 2025/26 մրցաշրջանի վեց խաղում խփել է երկու գոլ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։