20-ամյա անգլիացի պաշտպան Ռիկո Լյուիսը պատմել է «Մանչեսթեր Սիթիում» խաղալու իր զգացողությունների մասին։
«Ամեն օր այս ակումբը ներկայացնելն ինձ համար մեծ պատիվ է։ Հիանալի երկրպագուները միշտ իմ կողքին են, և ես կանեմ ամեն ինչ, որպեսզի թիմը հասնի նոր հաջողությունների՝ թե այս մրցաշրջանում, թե ապագայում», — նշել է Լյուիսը City Xtra-ի հետ զրույցում։
Լյուիսը «Մանչեսթեր Սիթիի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է վեց հանդիպման բոլոր մրցաշարերում և մեկ գոլային փոխանցում կատարել։ Նրա գործող պայմանագիրը «Քաղաքացիների» հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։