Մանուել Նոյերը կրկնել է Իկեր Կասիլյասի ռեկորդը Չեմպիոնների Լիգայում

Չեմպիոնների Լիգայի երկրորդ տուրում «Բավարիան» 5-1 հաշվով ջախջախեց «Պաֆոսին»։

Այս հաղթանակը «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի համար Չեմպիոնների Լիգայում 101-րդ հաղթանակն էր՝ կրկնելով «Ռեալ Մադրիդի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդը՝ մրցաշարի պատմության մեջ ամենաշատ հաղթանակների համար։

Նոյերը Չեմպիոնների Լիգայում 152 հանդիպում է անցկացրել, որոնցից 62-ը անառիկ է պահել դարպասը, և բաց է թողել 140 գոլ։