«Մանչեսթեր Սիթին» ցանկանում էր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» պաշտպանի հետ

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված էր «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեին ձեռք բերելով, ըստ կատալոնացիների մարզական տնօրեն Դեկուի։

««Մանչեսթեր Սիթին» մեզ հարցրեց, թե արդյոք Ժյուլ Կունդեն հասանելի է, բայց մենք պատասխանեցինք՝ ոչ։ Պաշտոնական առաջարկ կամ որևէ բանակցություններ չեն եղել», – Դեկուի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

2022 թվականին «Բարսելոնան» Կունդեին ձեռք բերեց «Սևիլիայից» 50 միլիոն եվրոյով։ Այս մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է ութ խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։