«Ինտերը» Չեմպիոնների Լիգայի երկրորդ տուրում տանը 3-0 հաշվով հաղթեց «Սլավիային»։
«Ներաձուրիի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը դարձավ դուբլի հեղինակ։
Ըստ Opta-ի՝ արգենտինացին դարձավ «Ինտերի» առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Չեմպիոնների Լիգայի/Եվրոպայի գավաթի յոթ տարբեր մրցաշրջաններում։