Խուլիան Ալվարեսը՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» աստղային հարձակվող Խուլիան Ալվարեսը մեկնաբանել է իր «Բարսելոնա» հնարավոր տեղափոխությունը։

«Այս պահին իմ բոլոր մտքերը «Ատլետիկոյի» մասին են։ Ես ուզում եմ շարունակել խաղալ այս թիմում և կատարելագործվել։ Ինձ չեն հետաքրքրում մամուլում շրջանառվող որևէ լուրեր», – ESPN-ին ասել է արգենտինացի հարձակվողը։

Մամուլում նախկինում հաղորդվում էր, որ «Բլաուգրանան» արգենտինացուն դիտարկում է որպես լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող։