Ֆուտբոլային փորձագետ և «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կոշտորեն քննադատել է թիմին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Գալաթասարայից» (1-0) կրած պարտությունից հետո։
«Ես այստեղ բարձրակարգ ակումբի խաղ չտեսա։ «Լիվերպուլը» հիմա ավելի շատ բասկետբոլ է հիշեցնում, քան ֆուտբոլ։ Չեմ կարծում, որ էլիտար թիմերը նման խաղ են ցուցադրում։ Անցած մրցաշրջանը մարզչի համար բավականին հեշտ էր, բայց հիմա նա պետք է իսկապես ցույց տա, որ արժանի է իր աշխատավարձին», — հայտարարել է Քարագերը Sky Sports-ի եթերում։