«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Չեմպիոնների Լիգայի երկրորդ տուրի՝ ՊՍԺ-ի դեմ խաղի սպասելիքներով։
«Մենք մրցելու ենք աշխարհի լավագույն թիմի դեմ։ ՊՍԺ-ն ունի հիանալի մարզիչ և հիանալի ֆուտբոլիստներ։ Սա մեծ մարտահրավեր է։ Մենք «Բարսելոնան» ենք և միշտ ֆավորիտների շարքում ենք, չնայած մենք երկար ճանապարհ ունենք անցնելու և շատ աշխատանք անելու։
Արդյո՞ք մենք ուզում ենք վրեժ լուծել անցյալ մրցաշրջանի դուրս մնալու համար։ Մենք չենք կենտրոնանում անցյալի վրա. ամեն ինչ փոխվել է՝ ՊՍԺ-ն, ֆուտբոլիստները, «Բարսելոնան»», – ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսում։
«Բարսելոնա» – ՊՍԺ խաղը կկայանա հոկտեմբերի 1-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով ժամը 23։00-ին։