«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնաբանել է թիմի դարպասապահի դիրքը։
«Մենք չենք պլանավորում հունվարին բաժանվել Տեր Շտեգենից։ Եթե նա առողջ լիներ, հավանաբար կլիներ մեկնարկային կազմում: Նա մեր ավագն է։
Ժոան Գարսիայի հետ պայմանագիր կնքելը Տեր Շտեգենի դեմ չէր։ Դա խելացի որոշում էր ապագայի համար», – Դեկուի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն։