«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է թիմի դարպասապահի դիրքի մասին։
«Մենք չենք պլանավորում հունվարին բաժանվել Տեր Շտեգենից։ Եթե նա առողջ լիներ, հավանաբար կլիներ մեկնարկային կազմում. նա մեր ավագն է։ Ժոան Գարսիայի հետ պայմանագիրը Տեր Շտեգենի դեմ չէր։ Դա խելացի որոշում էր ապագայի համար», – Դեկուի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն։
Մրցաշրջանի մեկնարկից առաջ Տեր Շտեգենը ևս մեկ լուրջ վնասվածք ստացավ և երկար ժամանակով բաց թողեց խաղադաշտը, ուստի Գարսիան դարձավ «Բարսելոնայի» հիմնական դարպասապահը։
Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է յոթ խաղ և բաց է թողել հինգ գոլ։ 24-ամյա իսպանացին երեք խաղում անառիկ է պահել դարպասը։