Չեմպիոնների Լիգայի 2025/26 մրցաշրջանի ընդհանուր փուլի 2-րդ տուրում «Լիվերպուլը» նվազագույն հաշվով պարտվեց «Գալաթասարային»։
Հանդիպման միակ գոլը 16-րդ րոպեին հեղինակեց տանտերերի հարձակվող Վիկտոր Օսիմհենը 11 մետրանոց հարվածից։
Այսպիսով, «Լիվերպուլը» կրեց իր առաջին պարտությունը Չեմպիոնների Լիգայում ընթացիկ մրցաշրջանում։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Բավարիան» արտագնա խաղում մրցեց «Պաֆոսի» հետ և ջախջախեց 5-1 հաշվով։
Մյունխենյան թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, ևս մեկական անգամ աչքի ընկան Ռաֆայել Գերեյրոն, Նիկոլաս Ջեքսոնը և Մայքլ Օլիսեն։ Տանտերերի կազմից աչքի ընկավ Միսլավ Օրշիչը։
Կայացան նաև հետևալ հանդիպումները․
«Չելսի» – «Բենֆիկա» (1-0)
«Ատլետիկո» – «Այնտրախտ» (5-1)
Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի մրցաշարային աղյուսակը, ստորև՝