Բերնարդու Սիլվա. «Ես արդեն ութ տարի է՝ հստակ գիտեմ, թե ինչ է ուզում Պեպ Գվարդիոլան»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան և ավագ Բերնարդու Սիլվան խոսել է թիմի հաջողության մեջ իր ներդրման մասին։

«Ես արդեն ութ տարի է՝ հստակ գիտեմ, թե ինչ է Պեպը ուզում իր թիմից, և ես փորձում եմ դա փոխանցել թիմին և օրինակ ծառայել։ Սա մեծ պատիվ է ինձ համար, և ես անում եմ ամեն ինչ, որպեսզի թիմը որքան հնարավոր է արագ վերադառնա այն մակարդակին, որին այն արժանի է», – մամուլի ասուլիսում ասել է Սիլվան։

Այս մրցաշրջանում Սիլվան մասնակցել է 10 հանդիպման՝ խփելով մեկ գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։