«Բավարիան» կրկնել է 2012/2013 մրցաշրջանի ռեկորդը

Մյունխենյան «Բավարիան» հաղթանակով է ավարտել այս մրցաշրջանի բոլոր 9 պաշտոնական հանդիպումները։ Ինչպես հիշեցնում է Sky Sports-ը, վերջին անգամ նման մեկնարկ թիմը ունեցել էր 2012/13 մրցաշրջանում։

Այդ պատմական տարում «Բավարիան» Յուպ Հայնկեսի գլխավորությամբ նվաճեց պատմական թրեբլը՝ դառնալով Բունդեսլիգայի, Գերմանիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի հաղթող։

Ընթացիկ մրցաշրջանում մյունխենյան ակումբը արդեն խփել է 30 գոլ։