«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը հայտարարել է հարձակվող Ուգո Էկիտիկեի վնասվածքի մասին Չեմպիոնների Լիգայում «Գալաթասարայի» դեմ 0-1 հաշվով պարտությունից հետո։
Ֆրանսիացի հարձակվողը փոխարինվեց հանդիպման 68-րդ րոպեին։
«Նա ինչ-որ բան զգաց, երբ ստիպված էր գնդակին հասնել։ Դա տեղի ունեցավ, երբ մենք տեմպը բարձրացնում էինք։ Մրցավարը սուլեց, և ես նույնիսկ չէի կարծում, որ վնասվածք ունենք, բայց Էկիտիկեն ինչ-որ բան զգաց․․․ Նա ասաց, որ չի կարող շարունակել, ուստի մենք ստիպված էինք նրան խաղադաշտից հանել։ Կտեսնենք՝ նա կխաղա՞ այս շաբաթավերջին», – Սլոտի խոսքերն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։
Բացի այդ, «Լիվերպուլի» հիմնական դարպասապահ Ալիսոնը վնասվածք է ստացել «Գալաթասարայի» դեմ խաղում։ Սլոտի խոսքով՝ բրազիլացին չի խաղա «Չելսիի» դեմ Պրեմիեր Լիգայի առաջիկա խաղում։