Ռուսաստանում հանդես եկող հայ հարձակվողը հրավիրվել է ազգային հավաքական

«Ռոտոր» ակումբի կիսապաշտպան Դավիթ Դավիդյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական։ Ռուսական ակումբի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ նա հոկտեմբերի 6-ից 15-ը կմասնակցի թիմի ուսումնամարզական հավաքին։

Դավիդյանը «Ռոտոր» է տեղափոխվել 2025 թվականի հունվարին՝ Երևանի «Փյունիկից»։ Մինչ այդ հանդես է եկել մի շարք ակումբներում, այդ թվում՝ «Խիմկի», «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Արարատ-Մոսկվա», «Նոստա» և «Օլիմպեց»։

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 9 խաղի՝ իր հաշվին գրանցելով 2 գոլ և 2 գոլային փոխանցում։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Դավիդյանը մինչ այժմ անցկացրել է 3 հանդիպում։