Անտոնիո Կասսանո․ «Նա «վերջացած» մարզիչ է»

Նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասսանոն, որը հայտնի է իր կատակասիրությամբ համակրանք չի տածում Մասիմիլիանո Ալեգրիի նկատմամբ, չնայած «Միլանի» հետ նրա լավ արդյունքներին: Կասանոն կարծում է, որ Ալեգրին ավարտել է մարզչական կարիերան և չի հավատում նրա ապագային:

«Իտալացի լրագրողների կողմից Ալեգրիին տրված գնահատականները հիմա աբսուրդային են: Նա վերջացած մարզիչ է: Ամեն ինչ պարզապես լավ է ընթանում հիմա», – Կասանոյի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը:

«Միլանը» ներկայումս գլխավորում է Իտալիայի Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը: Ակումբը վերջին անգամ չեմպիոն է դարձել 2022 թվականին։