«Բետիսի» վինգեր Անտոնին կիսվել է իր դժվար մանկության հիշողություններով։
«Սկզբում ինձ համար դժվար էր պատկերացնել ֆուտբոլիստ դառնալը, քանի որ դա պարզապես զվարճալի էր, բայց ժամանակի ընթացքում իմ երազանքներն ավելի մեծացան։ Գլխավոր նպատակն էր ընտանիքս դուրս բերել ֆավելայից», – Անտոնիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Այս ամռանը Անտոնին հինգ տարվա պայմանագիր կնքեց «Բետիսի» հետ, որտեղ նախկինում վարձավճարով հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդից»։ Վինգերը սևիլյան ակումբի կազմում անցկացրել է 30 խաղ՝ խփելով 10 գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում։