Ալեխանդրո Գարնաչո․ «Ես չեմ կարող որևէ վատ բան ասել «Մանչեսթեր Յունայթեդի» մասին»

«Չելսիի» նորեկ Ալեխանդրո Գարնաչոն պատասխանել է իր նախկին ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մասին հարցին։

Ամռանը «Կարմիր սատանաները» արգենտինացուն վաճառքի հանեցին։ Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ «Չելսին» նրան ձեռք բերեց։

«Ես չեմ կարող որևէ վատ բան ասել «Մանչեսթեր Յունայթեդի» մասին։ Կյանքում լինում են նաև վատ պահեր։ Ես շատ ուրախ եմ «Չելսիում» լինելու և Չեմպիոնների Լիգայում խաղալու համար», – ասել է Գարնաչոն TNT Sports-ին տված հարցազրույցում։

Ընթացիկ մրցաշրջանում Գարնաչոն չորս խաղ է անցկացրել «Չելսիի» կազմում, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։