Աշրաֆ Հակիմին Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլի «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ անդրադարձել է Լամին Յամալի դեմ պայքարին՝ շեշտելով, որ թիմը պատրաստ է դժվար փորձությանը, որը կառաջարկի իսպանացին։
«Յամալը բարդ մրցակից է, բայց նա խաղալու է աշխարհի լավագույն ձախ պաշտպաններից մեկի՝ Նունու Մենդեշի դեմ։ Նունուն արդեն ցույց է տվել, որ նման ֆուտբոլիստներին կարող է կանգնեցնել։ Մենք էլ ամեն կերպ կաջակցենք նրան մեկ-մեկի դրվագներում, որպեսզի միասին չեզոքացնենք Յամալի ուժեղ կողմերը», — ասել է Հակիմին