Սեպտեմբերի 28-ին «Բարսելոնայի» փորձառու դարպասապահ Վոյցեխ Շչեսնին առաջին անգամ հայտնվեց թիմի մեկնարկային կազմում ընթացիկ մրցաշրջանում։ 35-ամյա լեհ դարպասապահը փոխարինեց վնասվածք ստացած Ժոան Գարսիային և մասնակցեց Լա Լիգայի 7-րդ տուրի հանդիպմանը, որտեղ կատալոնացիները 2-1 հաշվով հաղթեցին «Ռեալ Սոսյեդադին»։
Խաղից հետո Շչեսնին անդրադարձել է իր վերադարձին․
«Շատ հակասական զգացողություններ ունեմ։ Իհարկե, երկար դադարից հետո խաղադաշտ վերադառնալը հաճելի է, բայց ցավում եմ Գարսիայի վնասվածքի համար։ Ցանկանում եմ, որ նա որքան հնարավոր է շուտ ապաքինվի և կրկին զբաղեցնի իր տեղը դարպասում», – ասել է դարպասապահը Barca Universal-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Գարսիան սպասվում է բաց կթողնի մոտ մեկից մեկուկես ամիս։ Հոկտեմբերի 1-ին Հանս-Դիտեր Ֆլիկի ղեկավարած «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում կմրցի գործող չեմպիոն ՊՍԺ-ի հետ։