El Nacional-ի տեղեկություններով՝ «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը հայտնվել է «Բարսելոնայի» տրանսֆերային ցանկի առաջին հորիզոնականում։ Կատալոնական ակումբը դիտարկում է նրան որպես Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող, որի ներկայիս մրցաշրջանը, ամենայն հավանականությամբ, կլինի վերջինը թիմում։
Ալվարեսը պատրաստ է ընդունել «Բարսելոնայի» առաջարկը և տեղափոխվել Կատալոնիա արդեն հաջորդ ամռանը։ Այնուամենայնիվ, գործարքի գլխավոր խոչընդոտը նրա բարձր արժեքն է․ Transfermarkt-ի գնահատմամբ՝ արգենտինացու տրանսֆերային գինը կազմում է շուրջ 100 միլիոն եվրո։
25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։