«Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը դարձավ Չեմպիոնների Լիգայի հիմնական կազմի 70 խաղ անցկացրած երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության տվյալներով՝ բրազիլացին այս նշաձողին հասել է 25 տարեկան 80 օրական հասակում։
Միայն «Ռեալ Մադրիդի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասն է (24 տարեկան 277 օրական) նման արդյունքի հասել ավելի երիտասարդ տարիքում։