«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին կիսվել է Չեմպիոնների լիգայի գլխավոր մրցաշարի կիպրոսյան «Պաֆոսի» դեմ առաջիկա խաղի սպասելիքներով։
Խաղը կկայանա սեպտեմբերի 30-ին Կիպրոսում։
«Դա նման է ակումբային աշխարհի առաջնությանը։ Դու խաղում ես այն թիմերի դեմ, որոնց հետ հաճախ չես խաղում, և դու պետք է ճանաչես մրցակիցներիդ անմիջապես՝ առանց որևէ նախնական տեղեկատվության», – բելգիացի մարզչի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Նա կարծում է, որ նման խաղերում հույզերն առաջին պլան են մղվում։ Չեմպիոնների լիգայի գլխավոր մրցաշարի առաջին փուլում «Բավարիան» տանը 3-1 հաշվով հաղթեց «Չելսիին»։
«Պաֆոսը» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց հունական «Օլիմպիակոսի» հետ՝ 0-0 հաշվով։