«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Տիբո Կուրտուան գոլային փոխանցման հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի երկրորդ տուրի «Կայրաթի» դեմ խաղում (5-0)։
52-րդ րոպեին Տիբո Կուրտուայի փոխանցումից հետո Կիլիան Մբապպեն գրավեց մրցակցի դարպասը։
OptaJose-ի տվյալներով՝ Կուրտուան դարձավ «Ռեալ Մադրիդի» պատմության մեջ երկրորդ դարպասապահը, որը գոլային փոխանցում կատարեց Չեմպիոնների Լիգայում։ Առաջինը Սանտիագո Կանիսարեսն էր «Օլիմպիակոսի» դեմ խաղում 1997 թվականին։