Իսպանական «Վալենսիան» որոշել է դատի տալ Netflix-ին։ Պատճառը բրազիլացի հարձակվող Վինիսիուսի մասին վավերագրական ֆիլմն է, որը ցուցադրվել է հարթակում։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ ֆիլմում «Վալենսիան» ներկայացվել է անպատշաճ և նսեմացնող ձևով։ Վեճը ծագել է «Վինիսիուսի» և ակումբի երկրպագուների միջև եղած կոնֆլիկտից։
Վեց խաղից հետո «Վալենսիան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է տասներկուերորդ տեղը։