ՊՍԺ-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիան դուրս է մնացել Չեմպիոնների Լիգայի երկրորդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղի հայտացուցակից։ Խաղը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում։
Կվարացխելիան վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնությունում «Օսերի» դեմ խաղում (2-0)։
Փարիզյան թիմի կազմում առաջիկա խաղը բաց կթողնեն նաև Մարկինյոսը, Դեզիրե Դուեն և Ուսման Դեմբելեն։ Սակայն հայտացուցակում ընդգրկված են Վիտինյան և Ժոաու Նևեշը։