Պեպ Գվարդիոլան իր ֆուտբոլիստին հրաժարվել է վաճառել «Ռեալ Մադրիդին»

«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված էր «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի ծառայություններով։

Ըստ El Nacional-ի, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ դեմ է եղել վաճառքին՝ նշելով, որ Ռոդրին իր թիմի հիմնական ֆուտբոլիստն է։

2024 թվականի սեպտեմբերին իսպանացու կողմից խաչաձև կապանների պատռվածքի պատճառով Ռոդրին բաց է թողել նախորդ մրցաշրջանի մեծ մասը։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։