Խոսակցություններ կան, որ Օլիվեր Գլասները, որն այժմ հաջողությամբ մարզում է «Քրիսթալ Փելասը», կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ մարզիչը։
Ավստրիացին մեկնաբանել է իրեն «Կարմիր սատանաների» հետ կապող լուրերը.
«Ես հետևում եմ բոլոր լուրերին և դրանց վերաբերվում եմ չեզոք և հանգիստ։ Ես կենտրոնացած եմ իմ ամենօրյա աշխատանքի վրա և փորձում եմ հնարավորինս շատ վայելել այն», – ասել է Գլասները ավստրիական «Kicker» թերթին։
«Քրիսթալ Փելասը» Պրեմիեր լիգայի աղյուսակում երրորդն է։ Օլիվեր Գլասների թիմը մեկ միավորով հետ է մնում «Արսենալից» և երեքով՝ «Լիվերպուլից»։