Նոր տեղեկություն Ուիլյամ Սալիբայի ապագայի վերաբերյալ

Կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբան մոտ է Լոնդոնի «Արսենալի» հետ նոր պայմանագիր կնքելուն, ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի:

Լրագրողի խոսքով՝ ֆրանսիացին երկարաժամկետ պայմանագիր կկնքի «Արսենալի» հետ, որը կգործի մինչև 2030 թվականի կեսերը: Պաշտպանը լոնդոնյան ակումբում է 2019 թվականից: Նրա շուկայական արժեքը 80 միլիոն եվրո է:

«Ռեալ Մադրիդը» նախկինում հետաքրքրություն էր ցուցաբերել Սալիբայի նկատմամբ, բայց խաղացողը որոշել էր մնալ Լոնդոնում: Այս մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է վեց խաղի՝ կատարելով մեկ գոլային փոխանցում: