«Նապոլին» կադրային լուրջ խնդիրներ ունի

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում «Սպորտինգի» դեմ առաջիկա հանդիպումից առաջ «Նապոլին» կանգնած է պաշտպանական կազմի լուրջ խնդիրների առաջ։ Անտոնիո Կոնտեն չորեքշաբթի օրը ստիպված է լինելու գործել զգալի կադրային կորուստների պայմաններում։

Իտալական մամուլի տեղեկացմամբ՝ մի շարք հիմնական պաշտպաններ դուրս են մնացել կամ դեռևս հարցականի տակ են.

Ամիր Ռահմանին և Ալեսանդրո Բուոնգիորնոն վնասվածքների պատճառով չեն կարող մասնակցել խաղին։ Թիմի ավագ Ջովանի Դի Լորենցոն որակազրկման պատճառով չի լինելու կազմում։ Լեոնարդո Սպինացոլայի և Մատիաս Օլիվերայի մասնակցությունը դեռևս մնում է կասկածի տակ։ Իսկ Պասկուալե Մացոկին և Լուկա Մարիանուչին առհասարակ չեն ընդգրկվել ՈՒԵՖԱ-ի մրցաշարի հայտացուցակում։

Այս ամենի ֆոնին Կոնտեն ստիպված կլինի գտնել լուծումներ սահմանափակ պաշտպանական ընտրության պայմաններում, ինչը կարող է լուրջ փորձություն դառնալ «Սպորտինգի» դեմ վճռորոշ հանդիպման նախաշեմին։