«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 14-րդն է։
Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեծ ճնշման տակ է։ Հնարավոր է, որ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը հեռացնի պորտուգալացուն գլխավոր մարզչի պաշտոնից։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ եթե Ռուբեն Ամորիմին ազատեն աշխատանքից, «Մանչեսթեր Յունայթեդը» կնախընտրի ընտրել նոր գլխավոր մարզիչ, ով փորձ ունի անգլիական ֆուտբոլում:
Նշվում է, որ իսպանացի մասնագետ Չավի Էրնանդեսը «Մանչեսթեր Յունայթեդի» համար առաջնահերթություն չի լինի: