Լա Լիգայի 2025/26 մրցաշրջանի ընթացքում «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» միջև կայանալիք երկու հանդիպումներն առանձնանալու են հատուկ տարրով․ դրանք կանցկացվեն բացառապես այս դիմակայության համար ստեղծված նոր գնդակով։
Սեպտեմբերի 28-ին կայացած ներկայացման ընթացքում հայտարարվեց, որ Puma-ի մշակած գնդակի ձևավորումը ներշնչված է մոտոսպորտի աշխարհից։ Ըստ հեղինակների՝ այն խորհրդանշում է արագություն, ճշգրտություն, հզորություն և ադրենալին։
Հիշեցնենք, որ «Էլ Կլասիկոյի» առաջին խաղը նախատեսված է հոկտեմբերի 26-ին, իսկ երկրորդ հանդիպումը կանցկացվի մայիսի առաջին օրերին։ «Բարսելոնան» ներկայումս պաշտպանում է չեմպիոնի տիտղոսը և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
🚨 𝗨𝗡 𝗕𝗔𝗟𝗟𝗢𝗡 𝗦𝗣𝗘́𝗖𝗜𝗔𝗟 𝗘𝗟 𝗖𝗟𝗔𝗦𝗜𝗖𝗢 ! ⚽️🇪🇸
Plus qu’à attendre le 26 octobre pour voir ce ballon dans les pieds de Lamine Yamal et Kylian Mbappé !pic.twitter.com/qC4NwvcE7V
— Instant Foot ⚽️ (@lnstantFoot) September 29, 2025