Կեպա Արիսաբալագան կարող է տեղափոխվել Իտալիա

«Արսենալի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան կարող է լքել ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս տեղեկությունը հրապարակել է TEAMtalk-ը։

Ըստ տեղեկությունների՝ 30-ամյա իսպանացի դարպասապահը, որը նախորդ ամռանը պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ, կարող է տեղափոխվել Իտալիայի Սերիա Ա արդեն հունվարին։

Ասում են, որ «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը անձամբ հետաքրքրված է Կեպայի ծառայություններով։ Նշենք, որ Կեպան այս մրցաշրջանում մասնակցել է Անգլիայի լիգայի գավաթի ընդամենը մեկ խաղի՝ անառիկ պահելով դարպասը։

Դարպասապահի պայմանագիրը «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը։ Transfermarkt-ի փորձագետները նրա արժեքը գնահատում են 10 միլիոն եվրո։