Ժոզե Մոուրինյոն՝ «Չելսիի» դեմ սպասվող հանդիպման մասին

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է Չեմպիոնների Լիգայի գլխավոր փուլի երկրորդ տուրի «Չելսիի» դեմ խաղի իր սպասելիքներով։

«Ես այլևս կապույտ չեմ։ Ես հիմա կարմիր եմ և ուզում եմ հաղթել։ Իհարկե, ես միշտ կապույտ կմնամ։ Ես այս ակումբի պատմության մի մասն եմ, իսկ «Չելսին»՝ իմը։ Ես օգնել եմ այս ակումբին աճել, իսկ «Չելսին»՝ ինձ։

Երբ ասում եմ, որ կապույտ չեմ, նկատի ունեմ այն ​​աշխատանքը, որը պետք է անեմ այստեղ», – ասել է Մոուրինյոն մամուլի ասուլիսի ժամանակ։

«Չելսի» – «Բենֆիկա» խաղը կկայանա սեպտեմբերի 30-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։