Իսպանիայի Լա Լիգայի 7-րդ տուրի շրջանակում նախատեսված «Վալենսիա» – «Օվյեդո» հանդիպումը չի կայանա նախապես նշանակված օրը եղանակային ծանր պայմանների պատճառով։ Այդ մասին տեղեկացրել է «չղջիկների» մամուլի ծառայությունը։
Լիգայի ղեկավարությունը որոշում է կայացրել տեղափոխել խաղը՝ հաշվի առնելով ուժեղ տեղումների և Վալենսիայում հնարավոր ջրհեղեղի կանխատեսումները։
Խաղի նոր ամսաթիվը սահմանվել է սեպտեմբերի 30-ը, իսկ մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:00-ին։