«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Իլյա Զաբարնին խոսել է Ուսման Դեմբելեի «Ոսկե գնդակը» նվաճելու և փարիզյան ակումբի մասին։
«Այս «Ոսկե գնդակը» անհավանական իրադարձություն է Ուսմանի համար, և նա դրան արժանի էր 100%-ով։ Սա հիանալի զգացողություն է նաև մեզ համար։ Կարծում եմ՝ մենք աշխարհի լավագույն թիմն ենք», – Զաբարնիի խոսքերը մեջբերել է RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ Զաբարնին վերջերս խփել է իր դեբյուտային գոլը ՊՍԺ-ի կազմում՝ «Օսերի» (2-0) դեմ խաղում։