«Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է Չեմպիոնների Լիգայի երկրորդ տուրի՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ խաղի վերաբերյալ իր սպասելիքներով։
«Մենք վերելքի մեջ ենք, և դա արտացոլում է մեր կատարած աշխատանքը։ Հիանալի է, որ կարող ենք դա ցուցադրել խաղադաշտում։ Այնուամենայնիվ, ընդամենը մի քանի խաղից հետո դժվար է չափազանց հեռու նայել։ Դեռ երկար ճանապարհ կա անցնելու։ Ինչպես կյանքում, այստեղ էլ կլինեն դժվարություններ, որոնք պետք է հաղթահարել։ Միշտ կան վերելքներ և վայրէջքներ։
Հաղթանակ «Ռեալ Մադրիդի» նկատմամբ՞։ Ոչ ոք չի հիշում, թե երեկ ինչ է տեղի ունեցել։ Միայն ներկան է կարևոր։ Մենք պետք է դեմ առ դեմ կանգնենք ապագային և հավատանք մեր արածին», – մամուլի ասուլիսում ասել է Դիեգո Սիմեոնեն։
«Ատլետիկո Մադրիդ» – «Այնտրախտ» խաղը կկայանա սեպտեմբերի 30-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։