Դեկու․ «Մենք երբեք չենք փորձել պայմանագիր կնքել նրա հետ»

«Բարսելոնան» որևէ փորձ չի արել պայմանագիր կնքել իսպանացի ֆուտբոլիստ և «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի հետ, ըստ «Բլաուգրանայի» մարզական տնօրեն Դեկուի։

«Մենք երբեք չենք փորձել պայմանագիր կնքել նրա հետ։ Նրա գործակալը հաճախ է դիմել մեզ, բայց «Բարսելոնան» նրան չէր թիրախավորել նրան։ Մենք նույնիսկ չէինք փնտրում ուժեղացում այդ դիրքում», – պաշտոնյայի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն։

23-ամյա հարձակվողը պայմանագրային պարտավորություններ ունի «բասկերի» հետ մինչև 2035 թվականի հունիսի վերջը։

Ուիլյամսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։ Նա «Ատլետիկում» է 2021 թվականի հուլիսից։