«Չելսիի» հարձակվող Պեդրո Նետոն շնորհակալություն է հայտնել «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին պորտուգալական ֆուտբոլում ունեցած ներդրման համար։
«Ես պորտուգալացի եմ, և մեծ պատիվ է խաղալ Մոուրինյոյի նման մարզչի դեմ։ Մենք նաև գնահատում ենք այն, ինչ նա արել է այս ակումբի և պորտուգալացի ժողովրդի համար։ Նրա շնորհիվ մենք հնարավորություն ունեցանք ճանապարհորդել աշխարհով մեկ և խաղալ լավագույն ակումբների կազմում։
Մենք անհամբեր սպասում ենք այս հանդիպմանը։ Այս առաջիկա խաղը լավ հնարավորություն է մեզ ապաքինելու համար», – Նետոյի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ն։
«Չելսին» Չեմպիոնների Լիգայում կխաղա «Բենֆիկայի» հետ այսօր՝ սեպտեմբերի 30-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։