CHAMPIONS LEAGUE. «Ռեալը» ջախջախեց «Կայրաթին», «Ատալանտան» դժվարությամբ հաղթեց «Բրյուգեին»🎥

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի երկրորդ տուրում «Ռեալ Մադրիդը» արտագնա խաղում մրցեց «Կայրաթի» դեմ։ Հանդիպումը ավարտվեց հյուրերի ջախջախիչ հաղթանակով՝ 5-0 հաշվով։

Խաբի Ալոնսոյի թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն, ևս մեկական անգամ աչքի ընկան Էդուարդո Կամավինգան և Բրահիմ Դիասը։

Չեմպիոնների Լիգայի հաջորդ տուրում «Կայրաթը» տանը կընդունի կիպրոսյան «Պաֆոսին», իսկ «Ռեալը»՝ իտալական «Յուվենտուսին»։

Հանդիպման տեսությունն՝ ԱՅՍՏԵՂ

Զուգահեռաբար ընթացող խաղում «Ատալանտան» տանը մրցեց «Բրյուգեի» հետ և հաղթեց 2-1 հաշվով։

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի մրցաշարային աղյուսակը, ստորև՝