«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի մասին, ով վաղուց է կապվում կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության հետ։
«Մենք երբեք չենք հետապնդել Նիկո Ուիլյամսին։ Նրա գործակալն էր, ով մի քանի անգամ կապ հաստատեց մեզ հետ, այլ ոչ թե մենք նրան։
«Ատլետիկը» պետք է հարցնի նրա գործակալին։ Նա նույնիսկ լիովին չէր համապատասխանում այն պրոֆիլին, որին մենք փնտրում էինք: Մենք պարզապես պետք է լսենք։ Մենք ինքներս ենք սահմանել ակումբի պայմանները, և դրանից հետո բանակցությունները պետք է թղթի վրա լինեն։
Մենք հստակեցրել ենք, որ չենք ընդունի նրանց կողմից պարտադրված որևէ պայման, քանի որ ոչ մի ֆուտբոլիստ մեզ չի թելադրի», – Դեկուի խոսքերն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ուիլյամսը այս մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է երեք հանդիպում՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։