«Ոսկե գնդակ»․ Ինչպե՞ս են քվեարկել Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն

«Ինտեր Մայամիի» աստղ Լիոնել Մեսսին Ռայմոն Կոպայի անվան մրցանակի այս տարվա քվեարկության ընթացքում ընտրությունը կանգնեցրել է «Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Լամին Յամալի վրա։ Մրցանակը շնորհվում է մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին։

Հայտնի է նաև, որ «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս անգամ որոշել է չմասնակցել քվեարկությանը։

Ի տարբերություն «Ոսկե գնդակի», Կոպայի մրցանակակիրին ընտրում են ոչ թե սպորտային լրագրողները, այլ հենց «Ոսկե գնդակի» նախկին հաղթողները։ Այս տարի նրանց թվում եղել են 27 նախկին դափնեկիրներ, որոնց մեծ մասը, այդ թվում՝ Մեսսին, Լուկա Մոդրիչը, Զինեդին Զիդանը, Կարիմ Բենզեման և Կական, առաջին տեղում նշել են Յամալին։

Միայն երեք լեգենդար ֆուտբոլիստներ՝ Ռոբերտո Բաջոն, Ռուդ Գուլիտը և Պավել Նեդվեդը, գերադասել են «ՊՍԺ»-ի կիսապաշտպան Դեսիրե Դուեին։