«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը բացատրել է ակումբի դրդապատճառները Ուգո Էկիտիկեի և Ալեքսանդր Իսակի հետ պայմանագիր կնքելու համար։
«Մենք մեր հարձակումը ուժեղացրել ենք երկու 9 համարի ֆուտբոլիստներով։ Դիոգու Ժոտայի հետ տեղի ունեցած ողբերգությունից հետո պարզ դարձավ, որ մեկ հարձակվողը բավարար չի լինի։
Սկզբում մենք պլանավորում էինք փոխարինել Դարվին Նունյեսին, բայց, ի վերջո, որոշեցինք բերել երկուսին։ Սկզբից պարզ էր, որ Իսակը և Էկիտիկեն հենց այն էին, ինչ թիմին անհրաժեշտ էր», – Սլոտի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» Էկիտիկեի տրանսֆերի համար վճարել է մոտ 95 միլիոն եվրո, մինչդեռ Իսակի տրանսֆերը թիմին արժեցել է 145 միլիոն եվրո։