«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն բացատրել է Ջուդ Բելինգհեմի, Վինիսիուս Ժունիորի և Արդա Գյուլերի կարևորությունը թիմի համար։
«Յուրաքանչյուր նոր խաղ ինձ նոր տեղեկություններ է տալիս։ Ես սիրում եմ վերլուծել խաղերը, տեսնել, թե ինչ ենք պատրաստել և ինչ ենք ստացել դրանից։ Ներկայիս կազմով «Ռեալ Մադրիդը» շատ բանի է ընդունակ։ Մեզ անհրաժեշտ են Ջուդը, Վինին և Արդան։
Վերջին խաղում ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես մենք սպասում էինք, բայց մենք ապագայի համար շատ տարբերակներ ունենք», – մամուլի ասուլիսում ասել է Ալոնսոն։
Յոթ խաղից հետո «Ռեալ Մադրիդը» Իսպանիայի առաջնության աղյուսակում երկրորդն է՝ 18 միավորով։