Տիբո Կուրտուայի և Վինիսիուս Ժունիորի միջև խնդիրներ կան

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան դժգոհություն է հայտնել թիմակից Վինիսիուս Ժունիորի վերջին պահվածքից։

Ինչպես փոխանցում է El Nacional-ը, բելգիացի դարպասապահը նախկինում փորձել է զսպել բրազիլացի հարձակվողի պոռթկուն բնավորությունը, սակայն այժմ հոգնել է նման իրավիճակներից և այլևս չի հասկանում նրա գործողությունները։ Նշվում է, որ վերջին շրջանում Կուրտուան և Վինիսիուսը գրեթե չեն շփվում թիմի ներսում։

Բացի այդ, Վինիսիուսը դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ և լրջորեն մտածում է ակումբը լքելու մասին։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ պատրաստ չէ նոր համաձայնագիր ստորագրել, քանի դեռ իր պահանջները չեն կատարվել։