Հայտնի է Լա Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագուն մարզչի անունը

«Էլչեի» գլխավոր մարզիչ Էդեր Սարաբիան ճանաչվել է Իսպանիայի Լա Լիգայի սեպտեմբերի լավագույն մարզիչը, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Սարաբիայի ղեկավարությամբ թիմը սեպտեմբերին անցկացրել է չորս հանդիպում՝ արձանագրելով երկու հաղթանակ և երկու ոչ-ոքի, այդ թվում՝ «Օսասունայի» դեմ խաղում (1-1)։

«Էլչեն» Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում յոթ տուրից հետո վաստակել է 13 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը