«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրո Ֆերնանդեսը դարձել է Լա Լիգայում այս մրցաշրջանում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ըստ Opta վիճակագրական պորտալի։
Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, 17 տարեկան 259 օրական ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել «Ռեալ-Սոսյեդադի» (2-1) դեմ խաղում:
Սա Պեդրո Ֆերնանդեսի նորամուտն էր Լա Լիգայում. նա խաղաց ամբողջ առաջին խաղակեսը և փոխարինվեց ընդմիջմանը:
Ֆուտբոլիստը գերազանցեց «Խետաֆեի» պաշտպան Դավինչիին, ով 17 տարեկան 305 օրական էր, երբ այս մրցաշրջանում Լա Լիգայում նորամուտը նշեց «Սելտայի» դեմ խաղում:
«Բարսելոնան» գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը 19 միավորով: